ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ավելի քան 10 երկրների պատվիրակություններ կմիանան ԴԱՀԿ ծառայության՝ ապրիլի 26-ին դեպի Ծիծեռնակաբերդ կայանալիք երթին

Ավելի քան 10 երկրների պատվիրակություններ կմիանան ԴԱՀԿ ծառայության՝ ապրիլի 26-ին դեպի Ծիծեռնակաբերդ կայանալիք երթին
22.04.2015 | 15:56

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան կայցելեն Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակությունները: Ապրիլի 26-ին ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները ծառայության անձնակազմի հետ միասին երթով կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ