Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

ԵՄ նոր դեսպանը Երևանում է

ԵՄ նոր դեսպանը Երևանում է
19.09.2015 | 11:54

Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել` հույս հայտնելով, որ կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև բազմաոլորտ գործակցության խորացմանը և ընդլայնմանը: Սվիտալսկին Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով և դրական օրակարգով: Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը գործընկերության ամրապնդման համար։ Հանդիպմանը քննարկվել են Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին: Նալբանդյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ