Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
16.01.2021 | 20:59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«ԱՄՆ-ը շարունակում է հետամուտ լինել երկկողմ կապերի ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և շահերի վրա», - նշված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 3340

Մեկնաբանություններ