Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրային, ոչ թե՝ իշխանական

Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրային, ոչ թե՝ իշխանական
15.01.2026 | 13:29

Հանրային հեռուստաընկերությունը հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք։ Սկսած սրբազանի ասուլիսից մինչև իմ, որպես պաշտպանի, բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ։

Օրինակ, որևէ եղանակով այդպես էլ չանդրադարձավ իմ կողմից բարձրացված այն խնդրին, որ տարբեր իշխանական անձանց կողմից բարձրաայնվող փորձաքննությունը նախ չի համապատասխանում փորձաքննության ընդունված կանոններին և փորձագետին չի տրվել գլխավոր հարցը, ինչն էլ իր հերթին, իմ համոզմամբ, հաստատում է, որ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունն ամբողջությամբ կեղծ է ու այդ մասին հրաշալի գիտի քննչական կոմիտեն։

Ավելին, օրինակ, Petros Ghazaryanն արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հարցազրույցի է հրավիրում Գևորգ սրբազանին, որն իր բոլոր հարցազրույցներում Արշակ սրբազանի հասցեին հնչեցնում է բանսարկություններ, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ ստեր։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրային, և ոչ թե իշխանական, ապա առաջարկում եմ, որ Պետրոս Ղազարյանը նաև հարցազրույցի հրավիրի ինձ, որպես մյուս կողմի ամենաօրինական ներկայացուցիչ։

Մինչ այս պահը Հանրային հեռուստաընկերությամբ Արշակ սրբազանի առնչությամբ քրեական վարույթների մասին հանրությանը տրվել է բացառապես իշխանահաճո տեղեկություններ, որոնք եղել են կամ սուտ կամ անտեղյակության հետևանք։

Գտնում եմ, որ հանրությունն իրավունք ունի իրեն հետաքրքրող հարեցրի առնչությամբ ստանալու ամբողջական և բազմակողմանի տեղեկություններ, իսկ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել դրա հնարավորությունը։

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ