Քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ իմացեք հետևյալը:
Թիրախավորված և խելացի բռնաճնշումները (Նիկոլի արածը) նրա համար են, որ ըմբոստություն չառաջանա, այսինքն, դրանք համատարած չեն արվում, որ կաթսան հասցնի գոլորշին բաց թողնել: Բայց մի մեծ «բայց» կա:
Իրավապահ համակարգը, նույնիսկ այս պարագայում, սկսում է ծանրաբեռնվել, իսկ երբ շատ ծանրաբեռնվի, ամեն հաջորդ քաղաքական հետապնդումը ավելի թանկ է նստելու (և՛ հեղինակության անկման, և՛ ֆինանսական ծախսի առումով) իշխանության վրա: Հետևաբար, ամեն հաջորդ բռնադատվածով կամ ապօրինի ձերբակալվածով իշխանությունն ինքն իրեն ավելի է մոտեցնում անկման: Բայց սա օրերի հարց չէ, սա կարող է տարիներ տևել, քանի որ օրվա իշխանությունը արտաքին, մասնավորապես ամերիկյան մեծ աջակցություն ունի:
Հետևաբար, այս իշխանության անկումը մոտեցնելը կախված է միայն հայերի համախմբված և կազմկերպված գործելուց, որն այդպես էլ չի կայանում ինքնահավան և իշխանատենչ անհատների և խմբերի փառասիրության ո մեծամտության պատճառով:
Հովհաննես Ավետիսյան