ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Յոթ տարին լիովին բավարար է՝ տեսնելու և գնահատելու տեղի ունեցածը

Յոթ տարին լիովին բավարար է՝ տեսնելու և գնահատելու տեղի ունեցածը
16.09.2025 | 17:17

Առաջիկա ընտրություններում երկընտրանքը պետք է լինի ոչ թե խաղաղության ու պատերազմի կողմնակիցների միջև, որտեղ իշխանությունը կունենա վերարտադրվելու բոլոր հնարավորությունները, այլ` Պրահայի պայմանավորվածությունների (2022 թ հոկտեմբերի 6) և 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրին վերադառնալու միջև։

Նիկոլի այն պնդմանը, թե Պրահան փոխեց Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, դրանից ածանցված հիմարությանը, թե Արցախը կորցրեցինք, գտանք Հայաստանի Հանրապետությունը, այն անհեթեթությանը, թե իմ ջանքերի արդյունքը կտեսնեն 50, 100, 150 տարի անց, պարզապես պետք է հակադրել Նոյեմբերի 9-ի պայմանագրին վերադառնալու անհրաժեշտությունը։

Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ոչ-ոքի չէր կորցրել, որպեսզի ինչ-որ հեծանվորդ 2025-ին գար այն գտներ, իսկ ջանքերիդ արդյունքը տեսնելուն 150 տարի սպասելու կարիք բնավ չկա, որովհետև 7 տարին լիովին բավարար էր՝ տեսնելու և գնահատելու տեղի ունեցածը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ