Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Ինչպիսի՞ն կլինի իսրայելյան պատասխանը

Ինչպիսի՞ն կլինի իսրայելյան պատասխանը
12.10.2025 | 14:01

Türkiye թերթը գրում է, որ «Թուրքական զինվորները 105 տարի անց վերադառնում են Պաղեստին գլխավոր դռնից»:

Սա, թերևս, Թուրքիայի օսմանիզմի իրագործման ճանապարհն է, որով Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին ազդեցության գոտիները։ Իսրայելը լրջագույն անվտանգային ռիսկերի առաջ է կանգնելու, եթե Թուրքիան ամրապնդվի Սիրիայի և Պաղեստինի տարածքում։

Ինչպիսի՞ն կլինի իսրայելյան պատասխանը, ահա սա է հետաքրքիր...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ