«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանի սուվերեն տարածքները վաճառքի հանելու կանոնակարգը հաստատվեց

Հայաստանի սուվերեն տարածքները վաճառքի հանելու կանոնակարգը հաստատվեց
23.10.2024 | 16:06

ՔՊ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։ Հերթական դավաճանության ևս մեկ դրսևորում։

Սա ոչ ավել, ոչ պակաս մեր սուվերեն տարածքների վաճառքի մասին է։ Թշնամին չի դադարելու հետ կանգնել, մինչև մեր երկրի վերջին կտորը իրենով չանի։

Չի խոսվում ՀՀ սուվերեն տարածքներից թշնամու դուրս բերման մասին։ Սա էլ իր հերթին ապացույցն է այն բանի, որ ինչպես ուզում, այնպես էլ թշնամին գործում է ՀՀ -ում։ Իսկ ՀՀ հակահայ, թշնամի իշխանությունները շարունակում են արտաքին թշնամիների օրակարգով շարժվել՝ մեր երկիրը վերջնական ջախջախելու, վերացնելու մարտավարությամբ։

Իսկ մենք, քանի որ հույսներս դրել ենք բոլորի վրա, բացի մեզնից, դիտորդի կարգավիճակում արձանագրում ենք եղելությունները՝ ոչնչի չհասնելու մեր անզորությամբ։

Արթուր Հայրապետյան

Դիտվել է՝ 63525

Մեկնաբանություններ