Պատահել է՝ հաց չեմ կերել,
Սովից՝ հացի տաշտն եմ քերել։
Բայց սեփական՝
Ո՛չ ուրիշի:
Պատահել է՝ ցրտից մրսել,
Լուռ՝ պատի տակ կուչ եմ եկել։
Ի՛մ տան պատի՝
Ո՛չ ուրիշի:
Պատահել է՝ ցավս կոծկել,
Թաքուն, մենակ լաց եմ եղել։
Պղտորելով աչքերը իմ՝
Ո՛չ ուրիշի:
Պատահել է, որ չեմ ապրել,
Կլոր տարում անգամ մեկ օր։
Բայց շնչել եմ, իմ իսկ բաժին թթվածընով,
Ո՜չ ուրիշի։
Նավասարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ