Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Մերժվում է բոլոր կողմերից, և դա է իր հիստերիայի հիմնական պատճառը

Մերժվում է բոլոր կողմերից, և դա է իր հիստերիայի հիմնական պատճառը
18.06.2026 | 18:02

Պյուռոսյան հաղթանակ

Պյուռոսյան հաղթանակն այն է, երբ ռազմի դաշտում հաղթում ես, սակայն այնպիսի գին ես դրա համար վճարում, որ մնում ես ավերակների տակ։

Մոլագարը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար։

Հայաստանն արտաքին ազդեցությունների խաչմերում է գտնվում, իսկ նման տարածքներում գործում է խաղի կանոն` ընտրությունները պետք է արդար լինեն, և թող ժողովուրդն ընտրի իր ճակատագիրը։

Այս թեզը հստակ արտահայտել է Ռուսաստանի նախագահը, ասելով, որ կհարգի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Այդ խոսքերն առաջին հերթին ուղղված էին Արևմուտքին, հետո` հայ ժողովրդին։

Մոլագարը խախտել է խաղի կանոնները, և պատահական չի, որ նաև Հայաստանի արևմտյան պրոքսիներն են վիճարկում ընտրությունների արդյունքները։

Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից, և դա է իր հիստերիայի հիմնական պատճառը։ Նա ցանկանում է իրեն արդարացնել, ցույց տալով, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին, որովհետև երկրում գործում է «ռուսական լրտեսական ցանց», այսինքն, ինքը չէ առաջինը խախտել խաղի կանոնները, բայց, ինչպես տեսնում ենք, դա չի աշխատում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3526

Մեկնաբանություններ