«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Գյուղը, առանց իր սեփական դպրոցի ու կրթօջախի, վերածվում է հյուրանոցի

Գյուղը, առանց իր սեփական դպրոցի ու կրթօջախի, վերածվում է հյուրանոցի
05.06.2026 | 19:37

ՈՒշադիր, Հայաստանում փակվում է 229 դպրոց.

51-ը՝ սահմանամերձ,

41-ը՝ բարձր լեռնային,

215-ը՝ հանդիսանում են գյուղի միակ դպրոցը։

Էս գյուղերում կյանքն ու կենսունակությունը ապահովող միակ հաստատությունն է դպրոցը։

Գյուղն առանց իր սեփական դպրոցի ու կրթօջախի վերածվում է հյուրանոցի, որտեղ կարելի է ուղղակի քնել արթնանալ ու պատսպարվել։

Սեփական գյուղում դպրոց չունենալ նշանակում է հյուր լինել սեփական հողի վրա, և գյուղդ ճանաչել որպես արոտավայր (յայլա)։

Որոշ տգետ գյուղացիներ ուրախ են որովհետև մտածում են երեխան գյուղից դուրս կգա, ու բնավ չեն էլ վիրավորվում որ իրենց վերաբերում են որպես «ուր ուզենք էնտեղ կքշենք» կարգախոսով։

Չեն պայքարում, դեռ ոչ մի գյուղից չենք լսել որ ասեն՝ ոչ մի տեղ էլ չեմ ուղարկում, թքած ունեմ, ինձ պատերի գունավորությամբ չեք խաբի, եթե ներսը ուսուցչական նիկոլիզմն է թագավորում։

Վեշի պես բառնալու են ավտոներն ու ավտոբուսները տանեն ուր որ հրամայվի։

Էս փակվող դպրոցի շատ ուսուցիչներ անամոթաբար քայլում են իրենց դպրոցը փակողների կողքով։ Գետինը մտնող չկա, որովհետև ամեն մարդ վատամարդ լինելու խնդիր ունի, որ ասի՝ գետինը մտնես, դրանք օջախիդ քարն են քանդում այ անինքնասեր։

ՈՒ էսպես, էս դժոխքի միջով անցնում ենք, նորմալները քայքայվելով, տգետները օգուտներ քաղելով՝ մի քիչ ավել ուտելով։

Բայց բոլորի վերջը նույնն է լինելու։

Գոհար ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 227

Մեկնաբանություններ