ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Երկու ուրախություն

Երկու ուրախություն
16.04.2026 | 21:59
Ապրիլի 17

Իմ որդիներ, ահա Ես ձեզ մոտ եմ դարձյալ: Այն սրտերը, որ մեծ ցանկություն ունեն Իմ կամքը կատարելու, այնպես են կանչում Ինձ, որ Ես տեղի եմ տալիս: Այդ ժամանակ ոչ մի արգելք չի կարող Ինձ խանգարել: Իսկ ահա, երբ հրաժարվում են կատարել Իմ կամքը, նրանց սրտերն ավելի են հեռանում Ինձնից, քան հեթանոսներինը: Կարո՞ղ եք պատկերացնել ավելի մեծ հանցանք, քան Իմ կամքը կատարելուց հրաժարվելը: Իմ կամքը պետք է սիրով ընդունեք` եթե Ես պետք է կատարեմ Իմ գործը` սրտի և կյանքի հետ:
Միակ հրաժարումը, որ ընդունվում է, այն է` երբ Իմ պահանջով դուրս նետված «ես»-ն ընդունում է անխուսափելին՝ հրաժարվում է երկրավոր փառքի ու հաճույքի աթոռից` Ինձ համար: Որովհետև միայն այդ ժամանակ է, որ մարդը կարողանում է սիրով ու հաճույքով ընդունել Իմ կամքն ու կատարել:
Ամեն մի ճշմարիտ աշակերտության ժամանակ և ամեն մի աշակերտի ճշմարիտ հոգևոր զարգացման ժամանակ նախ սքանչացումն է գալիս, Ինձ հետ ծանոթ լինելու վայելքը, հետո գալիս է երկար ու հարթ ճանապարհը` դասը սովորելու և կարգ ու կանոնին վարժվելու ժամանակը, երբ ուրախությունը անցած մի բան է դառնում, այնպես, որ թվում է, թե այլևս երբեք այն չի վերադառնա:
Սակայն Ինձ հետ շարունակ շփվելով, առանց բացառության` օրվա բոլոր պարագաների մեջ մշտապես Իմ գործը տեսնելով, որոնք Իմ առաջնորդությունը ապացուցող իրական փաստեր են, կան նաև անհամար իրողություններ, որոնց մեջ պատահող տեսանելի փաստերը կամ զուգադիպությունները կարող են և պետք է, որ ձեզ առաջնորդեն Իմ նախատեսածի պես:
Այս ամենը հետզհետե ծնում են սքանչացումի, վստահության ու երախտագիտության զգացումներ, որոնց էլ ինքնաբերաբար հաջորդում է ուրախությունը: ՈՒրախությունը երկու տեսակ է լինում:
ՈՒրախություն, որ ծնվում է սիրուց ու սքանչացումից և ուրախություն, որ ծնվում է գիտությունից: Եվ ընդմեջ այս երկու ուրախությունների գտնվում են կարգապահությունը, վստահությունը և պատրանքի լրիվ բացակայությունը:
Սրանց դեմ պայյքարեք Իմ զորությամբ. ավելի ճիշտ` կառչեք ինձնից կուրորեն, անճար վիճակի մատնված մարդու համառությամբ և թույլ տվեք, որ Ես հաղթեմ դրանց:
Ջանացեք մշտապես Իմ կամքը կատարել։ Ընդունեք Իմ դրած կարգապահությունը և ահա կգա երկրորդ` տևական ուրախությունը:
Այս ուրախության մասին էր, որ ասում էի.
«Ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից»:
Ցավ մի ապրեք` առաջինը կորցնելու համար, երկրորդը ավելի մեծ մի պարգև է:
Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ