Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ծիծաղելուց առաջ արջի ձվերի հետ խաղալով մեծացող քոթոթներն իրենց տեղն ավելի լավ պետք է պատկերացնեն

Ծիծաղելուց առաջ արջի ձվերի հետ խաղալով մեծացող քոթոթներն իրենց տեղն ավելի լավ պետք է պատկերացնեն
03.07.2025 | 12:40

Ասում են՝ Հռոմում, Կոլիզեյի կողքին մի ռեստորան կա։ Այնտեղ, բազմադարյա ավանդույթի համաձայն, հաճախորդին առաջարկում են այդ օրը ցլամարտում պարտված ցլի զույգ ձվերը` հնադարյա հատուկ բաղադրատոմսով պատրաստված։

Թեև ճաշատեսակը եզակի է ու շատ թանկ արժե, բայց դարերի ընթացքում ոչ մի օր այն անուշադրության չի մատնվել։

Մի անգամ մի օտարերկրացի մեծահարուստ (հնարավոր է հայ, կամ ադրբեջանցի) հատուկ գալիս է այդ հատուկ ուտեստը ճաշակելու։

Մատուցողը բերում է սկուտեղը` վրան հնադարյան մեծ ափսեի մեջ, ախորժալի սոուսի տակ լորի ձվի չափ երկու փոքրիկ գնդիկ։

Բորբոքված հաճախորդը բացատրության համար պահանջում է ռեստորանի տիրոջը։

Մատուցողը սիրալիր պատասխանում է.

- Կներեք սինյոր. Ի դժբախտություն Ձեզ այսօրվա ցլամարտում ցուլն է հաղթել։

Ճիշտ է, թե կատակ, բայց Հռոմից հին մայրաքաղաք ունեցող երկրի քաղաքացու համար պետք է ծիծաղելի լինի, երբ նրան նորելուկները փորձում են համոզել, որ երեք տասնամյակ առաջ եղել է նրա վերջին հաղթանակը, իսկ հինգ տարի առաջվա պարտությունը վերջինն էր ու ամփոփիչը։

Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։

Բայց ծիծաղելուց առաջ պետք է, որ արջի ձվերի հետ խաղալով մեծացող քոթոթներն իրենց տեղն ավելի լավ պատկերացնեն։

Կամ էլ մե՞նք ենք բարդ բացատրում պատմության անցքերը:

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ