Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքության Հայտարարությունը Հայ Առաքելական Եկեղեցուն իր անվերապահ զորակցությունը հայտնելու մասին

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքության Հայտարարությունը Հայ Առաքելական Եկեղեցուն իր անվերապահ զորակցությունը հայտնելու մասին
11.07.2025 | 11:30

«Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքությունը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված վերջին գործողություններից։

Ասորական Ուղղափառ Եկեղեցու և Սուրբ Սինոդի անդամ Գերաշնորհ արքեպիսկոպոսների անունից, Նորին Սրբություն Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Երկրորդը հայտնում է իր անվերապահ զորակցությունը և խորին եղբայրական աջակցությունը Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությանը և հավատավոր ժողովրդին՝ այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակաշրջանում։

Որպես Հայաստանի ամենահին հաստատություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ունի հսկայական հոգևոր, պատմական և ազգային նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ընտանիքի համար։ Նրա սրբությունը նսեմացնելու, ներքին կառավարման գործընթացները խաթարելու կամ հոգևորականներին թիրախավորելու ցանկացած փորձ հանդիսանում է կրոնի ազատության և եկեղեցու ամբողջականության լուրջ խախտում։

Եպիսկոպոսների և քահանաների կալանավորումները, սուրբ վայրերի նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև միջամտությունը եկեղեցու կանոնական կյանքին կարող են խարխլել ազգի հոգևոր հիմքերը և խաթարել Եկեղեցու սրբորեն պահպանված անկախության գաղափարը։

Ասորական Ուղղափառ Եկեղեցին խստորեն դատապարտում է նման գործողությունները և վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ պաշտպանել կրոնական ազատության և Եկեղեցու ինքնիշխանության սկզբունքները։

Աղոթում ենք՝ հայցելով խաղաղություն, իմաստություն և զորություն Հայ Եկեղեցուն։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ՝ այն սրբազան հաստատությունների նկատմամբ, որոնք դարերի ընթացքում կերտել և պահպանել են քրիստոնեական ժառանգությունը»:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ