Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Խոսք առ մերօրյա Գիքոր

Խոսք առ մերօրյա Գիքոր
20.12.2025 | 14:49

Էս կիրակի էլ, Գիքոր ջան, պաշտոնանկ արված տասը

եպիսկոպոսները, Պանթեոնում բացօթյա պատարագ կանեն։ Կոգեկոչեն ազգի մեռած մեծերին ընդդեմ Հայոց Հայրապետի։

Ընդիմությունն էլ պարտադիր կգա, որ հնոց ադաթին համապատասխան ասի՝ սև հավը կանչեց մեր տան վրա, ելեք գերեզմանից ով հայոց մեծեր..․ ՈՒ պահպանեք

Հայոց Հայրապետին։

Դու խառնվիս ոչ, Գիքոր ջան, օրեր են, կմթնին, անց կկենան: ՈՒ գլխի էլ չես ըլի, թե ոնց հասավ ընտրության օրն ու ժամը...

Էնենց որ, էական բան չկա, հանկարծ մտքիդ եդնա չընկնես, թե էս ի՞նչ ա ըլում...

Դէ ձմռան կարճ օրեր են ու երկար գիշերներ, մի բանով էս դատարկությունը լցնել ա պետք, լցնում են էլի...

Տաք կհագնվես, Գիքոր ջան, մրսիս ոչ, հիվանդանաս... Կարևորը էդ ա, թե չէ ով էշը՝ մենք փալանը...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ