«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Փոքր երկրներն ու ազգերը պիտի լինեն հակագլոբալիստ, որ գոյատևելու շանս ունենան

Փոքր երկրներն ու ազգերը պիտի լինեն հակագլոբալիստ, որ գոյատևելու շանս ունենան
20.02.2026 | 14:36

Մեծ հաշվով, աշխարհում այսօր կա մեկ մեծ հակամարտություն, դա գլոբալիստների ու հակագլոբալիստների միջև է: Բայց նույնիսկ այդ դեպքում երբեմն փոփոխական պահեր կան: Նույն պետությունը մի դեպքում կարող է լինել մի գաղափարի կողմից, մի ուրիշ դեպքում` լրիվ հակառակը, նայած, թե ում դիմաց է կանգնած: Մեծ երկրները ցանկանում են իրենց կողքի երկրներին իրենց միացնել, ու դա բնական է:

Կարծում եմ՝ վերջում, այսպես թե այնպես, գլոբալիզացիան է հաղթելու, բայց դա գոնե հիմա դեռ չի լինելու: Կլինի երևի մի քանի սերունդ հետո:

Աբսուրդը նրանում է, որ Հայաստանում իշխանություն են կազմում գլոբալիստտների կողմնակիցները: Մենք էդ ճամբարում, վերանալուց բացի, ուրիշ շանս չունենք: Ընդհանրապես, փոքր երկրներն ու ազգերը պիտի լինեն հակագլոբալիստ, որ գոյատևելու շանս ունենան:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ