Նիկոլ հայադավը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 27-ին իր նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցից հետո հայտարարել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի մասին:
Եթե Հայաստանի հետ հարաբերություններում արտահանման սահմանափակումների հարցը մոտ ժամանակներում չլուծվի, դա կարող է դառնալ «ԵԱՏՄ վերջի սկիզբը». այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը՝ ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը:
Հայաստանի նկատմամբ արտահանման ռուսական սահմանափակումներից հոգեկան հավասարակշռությունն էլ ավելի կորցրած ու ցայտնոտային վիճակում գտնվող Նիկոլ հայադավի ուղեղում երևի «կարճ միացումներ» են, համենայն դեպս, ինչ-որ բան հաստատ այն չէ, այլապես իրեն հաշիվ կտար ու չէր համարձակվի ԵԱՏՄ-ի առնչությամբ այդպես արտահայտվել՝ իր վերջի սկիզբն ակնհայտորեն շփոթելով Եվրասիական տնտեսական միության վերջի սկզբի հետ:
Նիկոլը հայտարարել է, թե Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումները վտանգում են Եվրասիական տնտեսական միության աշխատանքը: Չէ մի չէ… Ինչ էլ մեծ կարծիք ունի հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների հետևանքների առնչությամբ:
«Հիմա բոլորս նշում ենք, որ խնդիրը Հայաստանում չէ,- ասել է Նիկոլ հայադավը:- Խնդիրը Հայաստանում չէ, այլ ԵԱՏՄ-ում, որովհետև իրականում ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը մոտակա ժամանակներում չլուծվի, ես կանխատեսում եմ, որ դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը»։
Իրականում ԵԱՏՄ-ն կաթվածահար չէ, շատ լավ էլ աշխատում է՝ ի շահ իր անդամ պետությունների, այլ հարց է, որ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) վարած վայ քաղաքականության ու, կարծում ենք, հատկապես դրա հակառուսական բաղադրիչի հետևանքով Հայաստանն առժամանակ փաստացի զրկված է ռուսական շուկա իր գյուղմթերքների և բազմաթիվ արտադրատեսակների արտահանման հնարավորությունից:
Նիկոլի դիրքորոշումը երեկ պաշտպանել է այդ պահին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ Երևանը ձգտում է հասնել ոչ թե իր համար հատուկ պայմանների, այլ ԵԱՏՄ սկզբունքների պահպանմանը, որոնք նախատեսում են ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ:
«Մենք՝ որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ, մտահոգված ենք կազմակերպության ճակատագրով և ցանկանում ենք, որ այն աշխատի, այլ ոչ թե լինի ՀԱՊԿ-ի նման», – նշել է Պապոյանը՝ երևի մտածելով, թե հայաստանյան հասարակությունում բոլորն են մոռացել ՀԱՊԿ-ի նկատմամբ Նիկոլի և իր ոհմակի կատարած քայլերի ու դրանց հետևանքների մասին, և բոլորն են կարծում, թե ՀԱՊԿ-ն իսկապես չաշխատող մարմին է:
Է՞, Ռուսաստանը ու նրա նախագահը, ինչպես նաև ԵԱՏՄ-ն, Նիկոլի և նիկոլենց բաժին հարի՞ֆն են
«Ամենակարևորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու օրինական իրավունք,- լրագրողների հետ նույն ճեպազրույցում հայտարարել է Նիկոլը:- Ես Ռուսաստանի նախագահին ասել եմ, որ մենք հարթել ենք այդ ճանապարհը և հետևելու ենք դրան, հատկապես հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է մեր օգտին»։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է այլընտրանք ունենա բոլոր հարցերում։
«Ինչպես ասել եմ նախընտրական շրջանում, ես չեմ կարող պատկերացնել, որ մեր քաղաքականության արդյունքում մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետությունն այլընտրանք չի ունենա,– ասել է հայադավը։- Հայաստանի Հանրապետությունը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, այլընտրանքների բացակայության դարաշրջանն ավարտվել է։ Այստեղ հարցն այն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրականացվի»։
Նիկոլն այսպիսով հերթական անգամ հաստատել է Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից անկախանալու, այդ առումով արդեն իսկ ձեռք բերված այլընտրանք ունենալու և դրան հետևելու, ԵՄ-ի քարը փեշից չթափելու, իրենց հարմար պահին ԵԱՏՄ-ից ԵՄ թռնելու իր և իր ոհմակի մտադրությունը: Է՞, Ռուսաստանը ու նրա նախագահը, ինչպես նաև ԵԱՏՄ-ն Նիկոլի և նիկոլենց բաժին հարի՞ֆն են…
Газета.ru-ն գրել է այն մասին, թե ինչպես են արձագանքել Նիկոլի խոսքերին Ռուսաստանում և ինչ է սպասվում Հայաստանին:
Փորձելով նստել երկու աթոռի վրա
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան չի համաձայնել Նիկոլի գնահատականի հետ՝ ասելով, որ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետ աշխատել։ Պատգամավորի կարծիքով, Հայաստանի վարչապետի խոսքերը կապված են Եվրոպական միության հետ մերձեցման Երևանի արտաքին քաղաքական ուղեգիծն արդարացնելու փորձերի հետ:
«Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ Հայաստանի վարչապետը ցանկանում է ինչ-որ կերպ արդարացնել Եվրամիության ուղղությամբ իր խուսավարումը և երկու աթոռի վրա նստելու փորձերը»,- ասել է Չեպան:
Պուտինի և Նիկոլի բանակցությունները, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով, ցույց տվեցին, որ Մոսկվան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը։
«Դատելով խոսակցության հրապարակված մանրամասներից՝ Կրեմլի դիրքորոշումն անսասան է,- ասել է Լուկյանովը «Взгляд» թերթին։- Եթե Հայաստանը ռազմավարականորեն ընտրում է դեպի Եվրամիություն տանող ճանապարհը, ապա դա նրա գործն է, բայց կան մի շարք նրբերանգներ։ Նախ, դա տեղի չի ունենա Ռուսաստանի հաշվին, և Մոսկվան չի պատրաստվում որևէ բարենպաստ պայման ստեղծել»:
Փորձագետի կարծիքով, Ռուսաստանի սահմանած սահմանափակումները լուրջ խնդիր են դարձել Երևանի համար, սակայն Հայաստանի իշխանությունները չպետք է հույս ունենան, որ խորհրդարանական (Ռուսաստանի) ընտրություններից հետո Մոսկվայի դիրքորոշումը կփոխվի:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան