Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կմեկնարկի «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի մրցութային փուլը

Կմեկնարկի «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի մրցութային փուլը
18.11.2014 | 13:08

Այսօր Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի մասնակիցները հրավիրվել են մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման: Այս մասին տեղեկացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի կազմակերպչական խորհուրդը (հանդիպման վայրը` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան)։ Ներկայացված էսքիզային աշխատանքների քննարկման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ մրցույթի մասնակցության պայմանագրեր կկնքվեն առավելագույնը 30 հեղինակի հետ և, ըստ էության, կմեկնարկի բուն մրցութային փուլը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի կազմում են Արմեն Գասպարյանը, Փարավոն Միրզոյանը, Կարեն Աղամյանը, Երանուհի Մարգարյանը, Գագիկ Ղազարյանը, Ռուբեն Առուտչյանը, Հասմիկ Հախվերդյանը:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ