Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պորոշենկոն և Քերին հեռախոսազրույց են ունեցել

Պորոշենկոն և Քերին հեռախոսազրույց են ունեցել
07.12.2014 | 14:32

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկել է Դոնբասի խաղաղ կարգավորման հարցերը։ Նրանք խոսել են եռակողմ կոնտակտային խմբի հանդիպում անցկացնելու մասին։ «Առաջիկայում նման հանդիպումն անհրաժեշտ է՝ նոր լիցք հաղորդելու մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է ՈՒկրաինայի նախագահի կայքէջում: Պորոշենկոն կարծում է, որ եռակողմ կոնտակտային խմբի նիստը պետք է տեղի ունենա անհապաղ՝ Դոնբասի բնակչության հումանիտար խնդիրներին լուծում տալու համար։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հինգշաբթի օրն ընդունած բանաձևի կարևորությունը, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ ՈՒկրաինայի։ «Դա շատ ուժեղ ազդանշան է մեր գործընկերոջ կողմից»,- հայտարարել է ՈՒկրաինայի նախագահը։

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ