Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պետդուման վավերացրեց Հայաստանի ԵԱՏՄ պայմանագիրը

Պետդուման վավերացրեց Հայաստանի ԵԱՏՄ պայմանագիրը
10.12.2014 | 18:43

ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ՌԴ խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունները հանդես են եկել փաստաթղթի վավերացման օգտին:

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ