Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀԵՀ կամավորները պլաստիկ կավից անմոռուկներ են պատրաստում

ՀԵՀ կամավորները պլաստիկ կավից անմոռուկներ են պատրաստում
14.03.2015 | 12:10

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։ 100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։

Նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի կենտրոնի կամավորներինն է։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է արհեստների, նոր մասնագիտությունների ուսուցանումը երիտասարդների շրջանում՝ պարբերաբար կազմակեպելով անվճար դասընթացներ հատկապես անապահով ընտանիքների երիտասարդների համար:
ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նկատում է, որ փորձը ցույց է տվել, որ նման դասընթացները մեծ պահանջարկ ունեն։ Անցյալ տարի կենտրոնն իրականացրեց պլաստիկ կավի անվճար դասընթաց, որի ընթացքում մասնակիցները սովորեցին պատրաստել տարբեր տեսակի զարդեր և հուշանվերներ: Դասընթացի մասնակիցներն իրենց աշխատանքները բազմիցս ներկայացրել են տարբեր ցուցահանդեսների ժամանակ: Ընդ որում, դասընթացների մասնակիցները դասընթացներից հետո էլ օգնում են և աջակցում կենտրոնի աշխատանքներին՝ կիրառելով ստացած նոր հմտությունները:

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ