Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի հիմնական մասը փակ է

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի հիմնական մասը փակ է
22.03.2015 | 21:02

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում խոշոր քարաթափում է եղել: 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը: Ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ