ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վարչապետը մեկնում է Դուշանբե

Վարչապետը մեկնում է Դուշանբե
30.10.2015 | 11:57

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների վարչապետների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ներառված են 30-ից ավելի հարցեր՝ հիմնական մասը վերաբերում է առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում գործակցության ամրապնդմանը: Նախատեսվում է հաստատել 2016-ին ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ