Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

13 և ուրբաթ՝ friggatriskaidekaphobia

13 և ուրբաթ՝ friggatriskaidekaphobia
15.11.2015 | 01:11

Շաբաթվա օրվա ու ամսաթվի այս համընկնումից վախը հատուկ անվանում ունի` friggatriskaidekaphobia: Ամեն տարի աշխարհում 700 - 800 մլն ԱՄՆ դոլար են կորցնում` «ՈՒրբաթ 13»-ի վախից` խուսափելով այդ օրը բիզնես իրականացնել: Շատերը խուսափում են օդանավով թռչել: Մի քանի երկրում friggatriskaidekaphobia-ն այն աստիճանի է հասել, որ բարձրահարկ շենքերում չկան 13-րդ հարկեր, օդանավակայաններում՝ մեկնման կետեր, հիվանդանոցներում` հիվանդասենյակներ: Այս սնահավատության հիմքերը Աստվածաշնչում են. խորհրդավոր ընթրիքի 13-րդ մասնակիցը Հուդան էր, որ դավաճանեց Քրիստոսին, իսկ նրան խաչեցին ուրբաթ օրը: Ասում են՝ ուրբաթ օրն է Եվան ստիպել Ադամին իմացության պտուղն ուտել: 1307-ի հոկտեմբերի 13-ին, ուրբաթ օրն է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը կոտորել տվել Տաճարական ասպետներին` տամպլիերներին: Քրիստոնեական միֆոլոգիայից դուրս 13 թվից խուսափում են նորվեգական միֆոլոգիայում: Մարդիկ 13-ը դուրս են թողել տարվա ամսաբաժանումից, ժամերի 12-ժամյա համակարգից, հորոսկոպի 12 նշաններից:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ