ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Օբաման առաջարկել է Սբ ծննդին հիշել քրիստոնյաներին

Օբաման առաջարկել է Սբ ծննդին հիշել քրիստոնյաներին
25.12.2015 | 09:18

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կաթոլիկների Սբ ծննդի՝ դեկտեմբերի 25-ի նախօրեին, կոչ է արել Սբ Ծննդի տոնին հիշել քրիստոնյաներին և այլ դավանանք ունեցողներին, ում հալածում են իսլամիստները: Նա ասել է. «Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում, որտեղ դարեր շարունակ Սբ Ծննդին եկեղեցական զանգեր են ղողանջել, այս տարի կլռեն: Այդ լռությունը ողբերգական վկայությունն է վայրագությունների»:

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ