ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Պատերազմի սպառնալիքի «փուչիկը» մի անգամ արդեն պայթել է

Պատերազմի սպառնալիքի «փուչիկը» մի անգամ արդեն պայթել է
20.03.2026 | 17:00

Արդեն հեռավոր 1998 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Հայաստանի հաջորդ իշխանությունների տակ մի «ական» դրեց, թե իրենից հետո իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»:

Ի դժբախտություն իրեն, հաջորդ իշխանությունը ոչ միայն պատերազմ չբերեց Հայաստանին, այլև երկրի տնտեսությունը հանեց այն անդունդից, որ փորել էր նախկին իշխանությունն իր վայրի սեփականաշնորհմամբ, էներգետիկ ու պարենային կոլապսով, մասնագետների ու հասարակ քաղաքացիների արտագաղթով, անվտանգային ռիսկերով և այլն:

Հիմա նույն գիծը տանում է Նիկոլ Փաշինյանը, իբր, եթե ինքը չվերարտադրվի՝ պատերազմ կլինի:

Մենք արդեն մի անգամ պատերազմի սպառնալիքի «փուչիկը» պայթեցրել ենք: Հիմա էլ կպայթեցնենք, անկախ նրանից, թե ընդդիմությունն ում կողքը կհամախմբվի ընտրություններից հետո: Միակ պայմանն այն է, որ դա Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն չպետք է լինի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ