Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

ՈՒ՞մ ընտրեն, որ չխաբվեն, և չփոշիանա իրենց ձայնը

ՈՒ՞մ ընտրեն, որ չխաբվեն, և չփոշիանա իրենց ձայնը
14.05.2026 | 12:45

Սիրելի հայրենակիցներ, այն մարդիկ, ովքեր համոզում ունեն, որ Նիկոլ Փաշինյանը լավ ղեկավար է կամ եղածներից ամենալավն է, դուք արդեն անզոր եք նրա որոշման վրա ազդելու։

Այս պահին գրեթե բոլոր թեկնածուների հետևորդներին կարելի է զրույցի դաշտ բերել և տրամաբանական զրույցով ազդեցություն ունենալ մարդու որոշման վրա, բացի հիշատակածս զանգվածը։

Էական չէ, այդ մարդը Ռուսաստանին ատելո՞վ է դա անում, թե՞ խաղաղությանը հավատալով։ Նախկիններին ատելո՞վ է դա անում, թե՞ ներկաներին սիրելով։ Անգամ էական չէ՝ այդ մարդը 6-րդ դասարա՞նն է ավարտել, թե՞ որևէ գիտության դոկտոր է կամ կազմակերպության գործադիր տնօրեն։

Էական է, որ իր վերլուծական և զգացական ամբողջությունը կարողացել է մարսել և ընդունել այն ամենը, ինչ տեղի է ունեցել 2020-ին ու դրանից հետո։ Այս մարդու հետ դուք ընդհանուր արժեհամակարգ չունեք, դրա համար անհնար է նրան բացատրել բաներ, որոնք իր համար այդպես չեն։

Լրիվ այլ տեսակի մարդիկ են նրանք, ովքեր կամ ու կացի մեջ են՝ ընտրե՞ն Նիկոլ Փաշինյանին, թե ոչ։ Այս մարդիկ հասկանում ու զգում են ողջ ցավը, կորսված ու պղծվող արժեքները, բայց չեն գտնում այլ իրական լուծում։ Գիտեն, որ հնի վերադարձ չկա, չեն ուզում, բայց ու՞մ ընտրեն, որ չխաբվեն, և չփոշիանա իրենց ձայնը։

Այս մարդկանց հետ միանշանակ արժի ծավալվել, քննարկել, իրենք ձեր արժեհամակարգային տիրույթում են։ Եթե վախերը հանի, կգտնի արժանի այլընտրանքներ՝ իր քվեն տալու համար։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 5068

Մեկնաբանություններ