Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Պատմությունը դաժան է նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքի հանդեպ պարտքը փոխարինում են դատարկ խոսքերով

Պատմությունը դաժան է նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքի հանդեպ պարտքը փոխարինում են  դատարկ խոսքերով
23.07.2026 | 14:13

Կան «ինչուներ», որոնց պատասխանը ժողովուրդները սովորաբար ստանում են չափազանց ուշ։

Ինչո՞ւ ենք վտանգը տեսնում միայն այն ժամանակ, երբ այն արդեն դարձել է աղետ։ Ինչո՞ւ ենք արժևորում մարդկանց միայն նրանց կորցնելուց հետո։ Ինչո՞ւ ենք լռում, երբ պարտավոր էինք խոսել, և արթնանում միայն այն ժամանակ, երբ արդեն վճարել ենք անգործության գինը։

Պետությունների ճակատագրերն էլ են այսպես կործանվում։ Սկզբում հասարակությունը հաշտվում է փոքր ստերի հետ, հետո՝ մեծ կեղծիքների։ Սովորում է ապրել պարտություններով, արդարացնել նվաստացումները, ընդունել անընդունելին։ Իսկ երբ վերջապես հարցնում է. «Ինչո՞ւ հասանք այս վիճակին», պատասխանը վաղուց հայտնի է լինում. որովհետև ժամանակին չհարցրինք, չդիմադրեցինք, չպայքարեցինք։

Բնությունը շարունակում է իր ընթացքը։ Արևը շարունակում է լույս պարգևել, քամին՝ իր երգը երգել։ Բայց պետությունները բնության օրենքներով չեն պահպանվում։ Դրանք պահպանվում են գիտակից քաղաքացիների կամքով, ազգային արժանապատվությամբ, պատասխանատվությամբ և պայքարով։

Պատմությունը երբեք չի ներում անտարբերությունը։ Այն դաժան է նրանց նկատմամբ, ովքեր իրականությունը փոխարինում են հարմարավետ պատրանքներով և հայրենիքի հանդեպ պարտքը՝ դատարկ խոսքերով։

Ազատությունն ու պետականությունը չեն կորչում մեկ օրում։ Դրանք կորչում են հազարավոր փոքր լռությունների, անտարբեր հայացքների, չասված ճշմարտությունների և չարված քայլերի արդյունքում։

Որպեսզի վաղը կրկին չհարցնենք՝ «ինչո՞ւ», այսօր պետք է ունենանք մեկ պատասխան:

Պատմությունը միշտ թողնում է ընտրություն․ հասկանալ նախքան կորուստը, կամ հասկանալ կորուստից հետո։ Գինը, սակայն, երբեք նույնը չի լինում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2609

Մեկնաբանություններ