Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մարդկանց սովորեցրեք ճանաչել Հայրենիքը, հետո այլևս կարիք չի լինի բացատրելու, թե ինչու է պետք տեր լինել Հայրենիքին

Մարդկանց սովորեցրեք ճանաչել Հայրենիքը, հետո  այլևս կարիք չի լինի բացատրելու, թե ինչու է պետք տեր լինել Հայրենիքին
22.11.2026 | 17:44

Բոլոր քննադատական խոսքերն ավելորդ են, եթե դրանց հասցեատեր ժողովուրդը չունի հայրենիքի գիտակցում։

Իսկ ինչի՞ գիտակցում ունի ժողովուրդը։ Փող, ասֆալտ, շոու։ Ահա այն ամենը, ինչը հետաքրքրում է ժողովրդին, ու հոգ չէ, թե երկիրը քայքայվում ու կործանվում է։ Կարևորը՝ թմբիրը հաճելի լինի։

Այդ ամենից շատ հմտորեն օգտվում է օրվա իշխանությունը, իսկ ընդդիմադիր գործիչներից շատերը փորձում են նույն խաղը խաղալ, չհասկանալով, որ այդ գործում իշխանությունը անհասանելի է։

Ես երկար ժամանակ է՝ աշխատում եմ ժողովրդի ազգային մտածողության ու հայրենաճանաչողության վրա։ Եթե մարդը չի ճանաչում իր հայրենիքը, չգիտի դրա արժեքը, չի կարող սիրել ու պաշտպանել այն։

Մարդկանց սովորեցրեք ճանաչել Հայրենիքը, հետո այլևս կարիք չի լինի բացատրելու, թե ինչու է պետք տեր լինել Հայրենիքին։ Նրանք դա լավ կհասկանան։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ