ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարդկանց հետ խոսել է պետք

Մարդկանց հետ խոսել է պետք
26.11.2026 | 15:20

Աններելի մեծամտություն է, երբ հասարակությանը նայում ենք վերևից՝ կարծես թե գործ ունենք անմեղսունակ, անգրագետ, ոչինչ չհասկացող զանգվածի հետ։ Իհարկե, հասարակությունում կան այդպիսի անհատներ, բայց ողջ հասարակությունն այդպիսին չէ։ Նա, ով հասարակությանը մոտենում է ամեն ինչ իմացողի դիրքերից ու ասում է՝ «սահմանադրություն, պետական կառուցակարգեր, իրավունք, քաղաքականություն և այլն՝ սրանք քո խելքի բանը չեն», վիրավորում է մարդկանց, դարձնում է իրեն թշնամի։ Եվ այդ ժամանակ հայտնվում է մեկը, ով այդ նույն մարդկանց ասում է. «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ բոլորովդ։ Դուք եք պետության հիմնադիրը, ձերն է իշխանությունը, դուք եք որոշում ամեն ինչ, դուք իմաստուն եք, իմ ժողովուրդ»։
Այսպիսով՝ այդ մարդը նվաճում է հասարակության վստահությունը և իր ուզածն անում է՝ այդ նույն հասարակության անունից։ Մեր էլիտաները պետք է ի վերջո հասկանան, որ մարդիկ ապուշ չեն. մարդիկ հասկանում են, երբ նրանց բացատրում են, իսկ եթե չեն հասկանում, ուրեմն լավ չեն բացատրում։ Շատերին պետք է բացատրել իրավաբանորեն, շատերին՝ կենցաղային բառապաշարով, որոշներին՝ «գողական պանյատներով», չորրորդին՝ Աստվածաշնչից մեջբերումներով ու համեմատություններով, հինգերորդին՝ պատմական դրվագներին հղում անելով։
Ամեն մարդու պետք է բացատրել իրեն հասկանալի լեզվով, բայց պետք է բացատրել, պետք է երկխոսել։ Բավարար չէ ասել «ալիևյան սահմանադրություն» ու ակնկալել, որ մարդիկ դրանով բավարարվելու են։ Պետք է բացատրել, թե ինչու չի կարելի դատավորների հեղինակությունն ու անփոփոխելիությունը խախտել. որովհետև դատավորները դառնալու են կախյալ, իսկ կախյալ դատավորն անաչառ չէ, և կա մեծ հավանականություն, որ քո գործը կքննի հենց այդ աչառու դատավորը։
Պետք է մարդուն բացատրել, թե ինչ է նշանակում «անձի իրավական դրությունը վատթարացնող նորմերի հետադարձության արգելք»։ Ողջամիտ չէ ակնկալել, որ միջին վիճակագրական հայ մարդը, անկախ իր կրթական ցենզից, կհասկանա այս տարօրինակ բառակույտը։ Պետք է մարդուն օրինակով բացատրել, որ այս սկզբունքի խախտումն իր համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։
Լավ բացատրելու պարագայում քաղաքացին վստահաբար կհասկանա, թե ինչ ռիսկեր է պարունակում, երբ խաղաղ ժամանակ բանակի հրամանատար է դառնում քաղաքական պաշտոնյան, կամ որ օրերից մի օր էլ իրեն կարող են քաղաքացիությունից զրկել ու թողնել առանց որևէ պաշտպանության։
Պետք է մարդկանց հստակ ասել, որ այս նախագիծը հանրաքվեի դնելը, անկախ դրա ելքից, արդեն իսկ կարող է «Կազուս բելլի» (պատերազմի առիթ) դառնալ Ադրբեջանի համար, որից հետո էլ բացատրել, թե ինչ է «Կազուս բելլին»։ Մարդկանց հետ խոսել է պետք, ուղղակի խոսել, որովհետև ի սկզբանե բանն էր։

Հարգանքով՝ Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ