Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի վրեժ լուծել այն քաղաքացիների համար, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով:
Իրանը ժամեր առաջ հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելին հասցված ամենահզոր հարվածի մասին: ТАСС-ի փոխանցմամբ , Իրանն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի տարածքի ամենահզոր հրթիռակոծումը...