ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Փետրվարին սպասվում է բավականին տաք եղանակ

Փետրվարին սպասվում է բավականին տաք եղանակ
29.01.2013 | 17:07

ԱԻՆ «Հիդրոմետ» օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց եղանակային առաջիկա դրսևորումների ու փոփոխությունների մասին:

Նա տեղեկացրեց, որ այսօր Հանրապետության բոլոր հաատվածներում ձյուն է տեղում, ինչի պատճառով տեսանելիությունը ամենուրեք ցածր է:
Զ. Պետրոսյանի խոսքով, երեկոյան ժամերին ձյան տեսքով տեղացող անձրևը ձյուն կդառնա: «Գիշերը տեղումները կդադարեն Սյունիքում, Տավուշում և Արարատյան դաշտի ցածրադիր գոտիներում: Վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- հայտնեց բանախոսը` ավելացնելով, որ վաղը ցերեկը սպասվում է 2-4 աստիճան տաքություն: Հաջորդ երկու գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի: Հովտային շրջաններում կգրանցվի մինչև 5 աստիճան ցուրտ, իսկ լեռնային շրջաներում՝ մինչև 13 աստիճան ցուրտ: Շիրակում կգրանցվի ընդհուպ միչև 15 աստիճան ցուրտ: Փետրվար ամսվա սկզբին դարձյալ տեղումներ են սպասվում: Ամսի 1-ի գիշերը կգրանցվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ 1-3 աստիճան տաքություն: Ի դեպ, տեղումների պատճառով հնարավոր է նաև մերկասառույց առաջանա, ինչը վտանգավոր կլինի հատկապես երթևեկության համար: Իսկ վաղը և մյուս օրը կգրանցվի -1 աստիճան ցուրտ հատկապես նախալեռնային շրջաններում: Ակնկալվում է նաև քամու ուժգնացում: Ըստ կանխատեսումների, փետրվարին դարձյալ սպասվում է բավականին տաք եղանակ` առատ տեղումներով: Հատկապես Արարատյան դաշտավայրում հնարավոր է գրանցվի մինչև 8-9 ջերմաստիճան տաքություն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ