ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությունը
23.02.2013 | 18:36

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով 18.02.2013թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը, որոշել է՝ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը` և իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին:

Դիտվել է՝ 4146

Մեկնաբանություններ