ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները

Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները
20.07.2013 | 11:57

Հացադուլը ոչ միայն նիհարեցնում է մարդուն, այլև բարելավում է նրա աղիքային միկրոֆլորան և երկարացնում կյանքը: Այն ապացուցել են Շանհայի համալսարանի հետազոտողները: Այդ մասին հրապարակված է Nature Communications ամսագրում:

Փորձարկումները կատարվել են մկների վրա: Գիտնականները երկար ժամանակ որոշել են կրծողների կյանքի տևողությունը: Ժամանակ առ ժամանակ զրկել են նրանց սննդից և պարզել են, որ այդ մոտեցումը կարճ, բայց ամբողջությամբ ավելացնում է նրանց կյանքի տևողությունը 30-40 տոկոսով:

Հացադուլի և երկարակեցության միջև եղած կապը կարող է կասկածելի թվալ, սակայն ինչպես արդյունքներն են ցույց տվել` դիետայի փոփոխությունը հանգեցնում է բակտերիաների տեսակների վերակազմավորման, որն իր հերթին փոխում է նյութափոխանակությունը և իմունային համակարգը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ