Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ԵՊԲՀ-ում ներկայացվեց բուհում սովորող բազմազգ ուսանողների մշակույթը

ԵՊԲՀ-ում ներկայացվեց բուհում սովորող բազմազգ ուսանողների մշակույթը
12.12.2014 | 18:58

Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) սովորող բազմազգ ուսանողները ներկայացրին իրենց երկրների (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Լիբանան, Ուկրաինա, Թուրքմենստան, Մոլդովա, ԱՄՆ) մշակույթը, խոհանոցը, տարազը։

«Բարեկամություն» խորագիրը կրող ծրագիրը բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ավանդական միջոցառումներից է։ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Կարեն Ակոպյանը նշեց, որ այս միջոցառման սկիզբը դրվել է 2003-2004 թվականներին, և նպատակն է՝ տարբեր երկրների ուսանողների միջև ստեղծել մշակութային կապեր, համագործակցություն։ Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում է ավելի քան 1300 արտասահմանցի ուսանող՝ 13 երկրից։
Իրանահայ Վանանդ Գևորգյանը ներկայացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ծանոթացնելով պարսկական ուտեստների հետ՝ առանձնացնում է դրանցից մեկը՝ որմեսապզի կոչվող կերակուրը, և պատմում, որ Իրանում ամուսնանալ ցանկացող տղամարդիկ հարսնացուին առաջին հերթին հարցնում են՝ կարո՞ղ է պատրաստել որմեսապզի։ Եթե՝ այո′, ապա միայն այդ դեպքում են աղջկան կնության առնում։ Վանանդն ասում է, որ պետական բժշկական համալսարանում շատ են իրանահայ, նաև պարսիկ ուսանողները։ Նրանք Հայաստան են գալիս, որովհետև այստեղ կարողանում են լավ ուսում ստանալ։
Նշենք, որ «Բարեկամություն» ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ