ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.03.2015 | 00:05

Ահա ես քեզ փոքրաթիվ թողեցի ազգերի մեջ, և դու շատ ես անարգված։ Քո հպարտությունը քեզ վերև բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին և ասելու ինքդ քեզ. «Ո՞վ ինձ գետին կիջեցնի»։ Եթե արծվի պես էլ բարձրանաս, և եթե աստղերի մեջ էլ դնես քո բույնը, այնտեղից անգամ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։- Եթե գողերն ու գիշերային ավազակները մտնեին քեզ մոտ, որտեղ էլ որ թաքնվեիր, իրենց բավարարելու չափ բան չէի՞ն գողանա։ Եթե քաղողները մտնեին քո մեջ, արդյո՞ք վերջին ողկույզն անգամ չէին քաղի։


Աբդիուի մարգարեություն 1. 2-5

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ