ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.03.2015 | 00:02

Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էինք տալիս։ Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ Բայց նա ինչպե՞ս դասվեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից»։


Իմաստություն Սողոմոնի 5. 1-5

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ