Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.04.2015 | 00:01

Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման և նախաստեղծ հողածնի ծնունդ։ Ես ևս մարմին եմ առել մոր որովայնում տասնամսյա ժամանակի մեջ՝ մածվելով արյամբ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից։ Ես էլ ծնվելով՝ շնչեցի նույն ընդհանուր օդը և համանման վշտերի նույն երկիրն ընկա։ Առաջին բարբառս բոլորի նման նույն լացը եղավ, և ես էլ սնվեցի խանձարուրի և հոգսերի մեջ։ Թագավորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել. աշխարհը մեկ մուտք ունի բոլորի համար և մեկ ընդհանուր ելք։


Իմաստություն Սողոմոնի 7. 1-6

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ