ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ առավելագույնը 198 պատգամավոր, գործնականում` 120-130-ի շրջանակում

Տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ առավելագույնը 198 պատգամավոր, գործնականում` 120-130-ի շրջանակում
17.07.2015 | 21:19

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսօր կայացած ասուլիսում նշեց, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսված է նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ներկայացվածություն՝ 1-4 հոգի, որոնք կգումարվեն այդ առնվազն 101 պատգամավորին: «Պառլամենտում լինելու են այն բոլոր կուսակցությունները, որոնք կուսակցությունների համար կհաղթահարեն 5- տոկոսանոց արգելքը, իսկ դաշինքների դեպքում՝ 7- տոկոսանոց շեմի արգելքը»,- ասաց նա և պարզաբանեց, որ տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ 198 պատգամավոր, գործնականում՝ 120-130։ Նա օրինակ բերեց, որ եթե որևէ կուսակցություն առաջին փուլում 45 տոկոս ձայն ստանա, ապա երկրորդ փուլում հաղթելու դեպքում նրա մանդատները կավելանան, և խորհրդարանում կհայտնվեն օրինակ՝ 110 հոգի: Հրայր Թովմասյանն ասաց նաև, որ երկրորդ փուլում կարող է նաև դաշինքներով մասնակցություն լինել, և հնարավոր է նաև կոալիցիաների ձևավորումը, իսկ նախագահը լեգիտիմության ավելի բարձր աստիճան է ունենում:
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին լրագրողները հարցրեցին, թե ինչպես է նախագահը մարմնավորում ազգային միասնությունը՝ ինչպես նշված է Սահմանադրության 1-7 գլուխների լրամշակած տարբերակում: Վարդան Պողոսյանն ասաց, որ պառլամենտական համակարգերում նախագահը կառավարման գործընթացներում ներգրավվածություն չունի: Նա նշեց, որ նախագահի հիմնական ֆունկցիան Սահմանադրությանը հետևելն է, հետևաբար նա պետք է լինի վերկուսակցական, չեզոք, կողմնակալ չլինի և նպաստի հասարակության ինտեգրմանը: Սահմանադրագետն ասաց, որ պառլամենտական համակարգում նախագահի ինստիտուտի առավելությունն այն է, որ ձերբազատված լինելով քաղաքական պարտավորություններից՝ նա նպաստում է, որ հիմնական հարցերի վերաբերյալ լինի կոնսենսուս: Հիշեցնելով, որ ԱԺ-ն կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից, Վարդան Պողոսյանը նշեց, որ եթե առաջին փուլի արդյունքում ձևավորվում է մեծամասնություն, ուրեմն նրանց թիվը հենց այդքան էլ լինելու է, իսկ երկրորդ փուլի դեպքում հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ