ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նոր ընդդիմադիր ուժ

Նոր ընդդիմադիր ուժ
31.05.2016 | 00:31

Որքան մոտենում են ընտրությունները, քաղաքական ուժերն այնքան անհանգիստ են դառնում, կուսակցություններն էլ գնալով ավելանում են: Պարադոքս է. նոր Սահմանադրության «կանոններով» կուսակցությունները պետք է «խոշորացվեն», մարդ-կուսակցությունները քաղաքական դաշտում այլևս «տեղ» չեն ունենալու, սակայն արի ու տես, որ մենք կուսակցություններ սիրող ազգ ենք:


Մեր տեղեկություններով, հավանաբար աշնանը, հուժկու ընդդիմադիր կուսակցություն է ստեղծվելու, որի թիրախում լինելու է ողջ իշխանությունը: Ապագա կուսակցականների պնդմամբ, իրենք չեն խնայելու ոչ մեկին, ոչ մի չինովնիկի: Թե ում «ստվերն» է այս նոր ուժի թիկունքում, առայժմ հնարավոր չեղավ բացահայտել, բայց դա հեշտությամբ կպարզվի, երբ կուսակցությունը հիմնադրվի, ու դրա անդամները մեկ-երկու հայտարարություն անեն: Հայաստանում շատ հեշտ է պարզել, թե այս կամ այն կուսակցության «քամիները» որտեղից են փչում: Ընդդիմադիր դաշտն իսկապես կարիք ունի առողջանալու և հզորանալու, որպեսզի կարողանա իշխանական ուժերին համարժեք մրցակցություն ապահովել, այլապես հետընտրական հիասթափություններն ու հեղափոխական կոչերն անխուսափելի են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ