ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վախճանվել է Էլդա Գրինը

Վախճանվել է Էլդա Գրինը
27.10.2016 | 17:22

Մահացել է ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը:
Էլդա Գրինը ծնվել է 1928-ի մարտի 10-ին Թիֆլիսում: 1943թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947թ.` Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971թ. նրան շնորհվել է դոցենտի, 2003թ.` պրոֆեսորի կոչում: Էլդա Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության հարցերով:

Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, որոնցից առավել կարևորներն են` «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում», «Խառնվածք», «Դատահոգեբանական փորձաքննություն», «Դատական գործունեության հոգեբանություն» և այլն: Հեղինակ է նաև գեղարվեստական գրքերի, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով: 1947թ. Էլդա Գրինը պարգևատրվել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալով:

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ