Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գագիկ Ծառուկյան. Ե՞ս եմ մեղավոր

Գագիկ Ծառուկյան. Ե՞ս եմ մեղավոր
16.02.2017 | 17:05

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ որևէ կապ չունի, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ, նա ասել է այդ մասին, մնացած հարցերը պարոն Աբրահամյանին տվեք», - ասաց նա։ Դիտարկմանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ՀՀԿ խորհրդում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ չի ողջունում Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է»։


Հարցին՝ հայտարարությունը որևէ ազդեցություն ունեցե՞լ է իր վրա, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն իր թիմակիցներին էլ է ասել, որ ոչ միայն նախագահին, այլև ցանկացած կուսակցությունում որևէ մեկին չվիրավորել, չնեղացնել, ցեխ չշպրտել: «Դա թույլ մարդն է անում: Մարդը պետք է կարողանա իր արած գործը ցույց տալ», - ասաց նա։ Անդրադառնալով նրան, որ շատ ուժեր չհամախմբվեցին «Ծառուկյան» դաշինքի շուրջ, ԲՀԿ ղեկավարն ասաց, որ որևէ մեկը դրա համար մեղավոր չէ: «Ե՞ս եմ մեղավոր: Ես ցանկացել եմ համախմբել, որ բոլորը գան, որովհետև դա մի մարդու բան չէ: Ես պատրաստ եմ համագործակցել, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, դրանում որևէ մեկը մեղավոր չէ», - նշեց նա։

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ