Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արամ Սարգսյանը Կապանում ներկայացրել է «Ելք» դաշինքի ծրագիրը

Արամ Սարգսյանը Կապանում ներկայացրել է «Ելք» դաշինքի ծրագիրը
18.03.2017 | 00:59

«Ելք» դաշինքի անդամները` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, քարոզարշավի շրջանակներում այցելել են Կապան։

Թեկնածուները քարոզարշավը մեկնարկել են Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մոմավառությամբ` նվիրված «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին։ Այնուհետև դաշինքի անդամները՝ Արամ Սարգսյանը, Արթուր Սարդարյանն ու մյուսները հանդիպել են բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի ծրագիրը և կոչ արել բնակիչներին ապրիլի 2-ին մասնակցել ընտրությանը ու քվեարկել հանուն փոփոխության։

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ