ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամագործակցեն

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամագործակցեն
28.04.2017 | 16:44

Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ի հետ ընդհանուր հարցերում եկել են համաձայնության: Շարմազանովը չնշեց, թե քանի նախարարական պորտֆել կստանա ՀՅԴ-ն, փոխարենն ընդգծեց, որ իրենց համար էականը ծրագրային տեսլականի համահունչ լինելն է:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ