ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արամ Սարգսյան․ Անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար

Արամ Սարգսյան․ Անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար
06.05.2017 | 18:48

«Անտակտ հումոր»՝ այսպես է արձագանքել «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրությունների մասին հնարավոր չէ լուրջ խոսել, քանի որ այն «ոնց որ լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահի խոսքով՝ «որպեսզի գլխավոր մուլտիպլիկատորը չհաղթեր, եթե իրենք այդպես են մտածում, թող իրենք իրենց թեկնածուին առաջադրեին»։ «Իսկ ես նրան անուններ չէի կպցնի։ Պիտի ասեմ, որ անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար։ Ես էլ իրեն կարող եմ մուլտֆիլմի հերոսի նմանեցնել, բայց չեմ իջնի այդ մակարդակին»,- ասաց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ