ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կարեն Կարապետյան. Չգիտեմ` Սերժ Սարգսյանին համոզողներ կա՞ն, որ դառնա վարչապետ, ես համոզողների մեջ չկամ

Կարեն Կարապետյան. Չգիտեմ` Սերժ Սարգսյանին համոզողներ կա՞ն, որ դառնա վարչապետ, ես համոզողների մեջ չկամ
22.06.2017 | 00:38

ԱԺ նիստին «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետին, մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի վերջինս այլևս չի առաջադրվելու նախագահի կամ վարչապետի պաշտոնում:

«Չնայած սրան՝ տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չակերտավոր արդեն սկսում են Սերժ Սարգսյանին համոզել, որ նա, այնուամենայնիվ, փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: Դուք համոզողների թվո՞ւմ եք ու պատրա՞ստ եք 2018 թ. կառավարությունում լինել փոխվարչապետ կամ, ասենք, տարածքային կառավարման կամ այլ նախարար»,- վարչապետին հարցրեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով. «Դուք ասում եք, որ բազմիցս պատասխանել եք այդ հարցին, բայց ես խնդրում եմ նորից պատասխանեք, ես գրի կառնեմ Ձեր պատասխանը»:

Ի պատախասխան վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հարցը կոռեկտության դաշտում է: «Դրա համար ուզում եմ` ճիշտ հասկացված լինի: Ես չեմ կարող պնդել: Հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ` էս պատասխանը բավարա՞ր է: Իսկ համոզելու մեջ ես կա՞մ: Չգիտեմ` համոզողներ կան, թե` չէ, ես համոզողների մեջ չկամ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 5219

Մեկնաբանություններ