Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.01.2018 | 00:03

Հեռու՛ մնա քո թշնամիներից և զգու՛յշ եղիր բարեկամներից։ Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գտնի նրան` գանձ է գտել։ Հավատարիմ բարեկամն անփոխարինելի է, և անկշռելի է նրա բարությունը։ Հավատարիմ բարեկամը կյանքի դեղ է, և Տիրոջից երկնչողները միայն կգտնեն նրան։ Ով երկնչի Տիրոջից, կհաջողի բարեկամության մեջ, որովհետև ինչպիսին ինքն է, այնպիսին էլ` իր մերձավորը։


Սիրաքի իմաստություն 6. 13-17

Դիտվել է՝ 2976

Մեկնաբանություններ