ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ԵԿՄ-ն արտահերթ նիստ է հրավիրել

ԵԿՄ-ն արտահերթ նիստ է հրավիրել
21.06.2018 | 21:15

ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրվել։ «Այս ընթացքում տարբեր արժանավոր և անարժան մարդիկ փորձել են երկրապահին մեղադրել, սևացնել ինչ-ինչ արարքների համար։ Երկրապահը 1, 2, 3, 10 հոգու արած մեղսագործության համար չպետք է պատասխանատվություն կրի»,- նիստի ընթացքում հայտարարեց ԵԿՄ անդամ Մյասնիկ Մալխասյանը։

Նա ասաց, որ պետք է հրավիրվի արտահերթ համագումար, նոր վարչություն պետք է կազմավորվի, ընտրվի ղեկավարություն, որը կվերագտնի Վազգեն Սարգսյանի հիմնած երկրապահի հեղինակությունը։ Նիստի ընթացքում որոշվել է ԵԿՄ վարչությանը հանձնարարել սեղմ ժամկետում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։ Մինչև արտահերթ համագումարը, կկասեցվի նաև ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը:

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ