ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.09.2019 | 00:01

Այն օ­րը պի­տի ա­սես. «Օրհ­ներ­գում եմ քեզ, Տե՛ր, որ բար­կա­ցար ինձ վրա, բայց քո զայ­րույ­թը հե­ռաց­րիր ինձ­նից և ո­ղոր­մե­ցիր ինձ։ Ա­հա Աստ­վածն իմ և փր­կիչ Տերն իմ. ես հույսս դրե­ցի նրա վրա և եր­կ­յուղ չեմ կրե­լու, քան­զի Տերն իմ փառքն է ու իմ օրհ­նու­թ­յու­նը, և փր­կու­թ­յուն ե­ղավ ինձ հա­մար»։ ՈՒ­րա­խու­թ­յան ջու՛ր ա­ռեք փր­կու­թ­յան աղ­բ­յուր­նե­րից։ Եվ այն օ­րը պի­տի ա­սես. «Օրհ­ներ­գե­ցե՛ք Տի­րո­ջը, հն­չեց­րե՛ք նրա ա­նու­նը, նրա փառ­քը տա­րա­ծե­ցե՛ք հե­թա­նոս­նե­րի մեջ, հի­շե­ցե՛ք, որ բարձր է նրա ա­նու­նը։

Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յուն 12. 1-4

Դիտվել է՝ 4506

Մեկնաբանություններ