ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.10.2019 | 00:02
Տե՛ր Աստ­ված իմ, ես պի­տի փա­ռա­բա­նեմ քեզ, պի­տի օրհ­նեմ քո ա­նու­նը, քան­զի սքան­չե­լի գոր­ծեր կա­տա­րե­ցիր` ա­ռա­ջին խոր­հուր­դը ճշ­մա­րիտ։ Ա­յո՛, Տե՛ր, քա­ղաք­նե­րը վե­րա­ծե­ցիր հո­ղաբ­լուր­նե­րի, բեր­դա­քաղ­ներն ի­րենց հիմ­քե­րից կոր­ծա­նե­ցիր. թող ամ­բա­րիշտ­նե­րի քա­ղա­քը հա­վի­տե­նա­պես չվե­րա­շին­վի։ Դրա հա­մար էլ աղ­քատ ժո­ղո­վուր­դը պի­տի օրհ­նի քեզ, զրկ­ված մարդ­կանց քա­ղաք­նե­րը պի­տի օրհ­նեն քեզ, ո­րով­հետև բո­լոր խո­նարհ քա­ղաք­նե­րին օգ­նա­կան դար­ձար, իսկ թշ­վա­ռու­թ­յու­նից տանջ­վա­ծին` ա­պա­վի­նու­թ­յան հարկ, չար մարդ­կան­ցից փր­կե­լով նրանց։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 25. 1-4
Դիտվել է՝ 4740

Մեկնաբանություններ